News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե բուհի Հոգաբարձուների խորհրդի մեջ 10 մարդ է մտնում, ապա նրանցից մեկը կարող է քաղաքական պաշտոն զբաղեցնել, այն դեպքում, երբ այն կազմված է 20 մարդուց, քաղաքական պաշտոն կարող են զբաղեցնել երկուսը: Այս մասին մարտի 16-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդների եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանը:

Այս նախաձեռնության դեմ հանդես եկավ ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Այս օրինագծում միայն մեկ լավ կետ կա, բայց դուք ցանկանում եք այն էլ փոխել: Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք չպետք է լինեն բուհերի խորհուրդներում»,- պարզաբանեց Միրզոյանը: Նա հավելեց, որ միջազգային կառույցների դիրքորոշումը հայկական կողմի համար չպետք է իմպերատիվ բնույթ ունենա՝ հավելելով, որ իշխող կուսակցությունը ցանկանում է ինչ-որ նոր սողանցքեր գտնել, որոնք կկարողանան նպաստել իրենց շահերի առաջմղմանը:

Չնայած ընդդիմադիր պատգամավորի դժգոհությանը, հանձնաժողովն, այնուամենայնիվ, օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց:

Հարկ է նշել, որ օրինագծի նախնական տարբերակում քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց արգելված էր բուհերի խորհուրդների անդամ դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ