News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլոնին հեռախոսով իր բրիտանացի գործընկեր Թերեզա Մեյի հետ քննարկել է «Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի միջեւ դիվանագիտական ճգնաժամը», որը հաջորդել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Զրույցի ընթացքում Ջենթիլոնին հաստատել է , որ իտալական կողմը դատապարտում է այդ միջադեպը ու հայտնել է, որ «ամբողջովին համերաշխ» է Բրիտանիայի իշխանությունների հետ, վստահություն հայտնելով, որ «նրանք կկարողանան գտնել ու պատժել նրանց, ովքեր մեղավոր են մի արարքում, որտեղ խոսքը փաստացի քիմիական զենքի գործածման մասին է»։

«Վարչապետը նաեւ շեշտել է, որ Մեծ Բրիտանիան միանգամայն լեգիտիմ կերպով է Ռուսաստանից պահանջում տալ հստակ ու ամբողջական պատասխաններ այդ ծայրահեղ լուրջ դրվագում իր դերակատարման մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Գերմանիայում գտնվող Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենն էլ իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանը պետք է բացատրի Սկրիպալի ու նրա դստեր թունավորումը Մեծ Բրիտանիայում։

 «Մենք համամիտ ենք այն գնահատականին, որ ամենայն հավանականությամբ այդ հանցագործության համար պատասխանատու է Ռուսաստանը»,- ասել է վարչապետը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նրա համատեղ մամուլի ասւոլիսը հեռարձակվել է SVT շվեդական հեռուստատեսությունով։

Լյովենը նշել է, որ պատրաստ չէ խոսել ՌԴ –ի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին ու որ այդ հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հաջորդ շաբաթ ԵՄ շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ