News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: 

Խորհուրդը նախ քննարկել եւ հաստատել է հիմնադրամի 2017 թվականի ֆինանսական եւ գործունեության տարեկան հաշվետվությունները, այնուհետեւ 2018 թվականի գործունեության ծրագիրը եւ բյուջեն։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամում իրականացվել են կառուցվածքային մի շարք փոփոխություններ, արտասահմանյան ներդրողներին է ներկայացվել 1 միլիարդ 577 մլն դրամի 29 ներդրումային ծրագիր՝ զբոսաշրջության, թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում: Ներդրումային առաջարկները ներկայացվել են նաեւ էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես, Investmentprojects.am  հարթակի միջոցով, որը 2017-ի ընթացքում ունեցել է 22 հազար այցելու, բացի այդ՝ ստեղծվել է Selectarmenia պորտալը: Նախորդ տարվա ընթացքում միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունները կնքել են 5 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր՝ ոսկերչության, կոշկագործության, տեքստիլի արտադրության, գինեգործության ոլորտներում: 2016-ի ընթացքում նմանատիպ պայմանագրերի ծավալը եղել է 2 միլիարդ դրամ: Հիմնադրամի նպատակն է 2018-ին արտահանման պայմանագրերի ծավալը հասցնել 7,8 մլրդ դրամի: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի ջանքերով ներգրավվել են 15 մլն դոլարի ներդրումային եւ 2,9 մլն դոլարի վերաներդրումային ծրագրեր: Հիմնադրամն ակնկալում է 2018-ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի: 

Տեղեկացվել է նաեւ, որ հիմնադրամը տեղեկատվական տաղավարներ է հիմնել Բեյրութում, Դուբայում եւ Մոսկվայում, որոնք զբաղվում են Հայաստանում գործունեություն իրականացնել ցանկացող կազմակերպությունների գրանցմամբ, ինչպես նաեւ արտասահմանյան ներդրողներին ներկայացնում ներդրումային ու արտահանող ընկերությունների առաջարկները:

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը հաստատել է հիմնադրամի «Վարքագծի կանոնները, Ինսայդերական քաղաքականությունը եւ Շահերի բախման բացահայտման տարեկան հայտարարագիր»-ը եւ քննարկել հիմնադրամի նպատակների եւ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությունները: 

Քննարկել եւ հաստատվել է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի ապրանքային նոր նշանն ու կարգախոսը եւ հավանություն տրվել Հայաստանի զարգացման հիմնադրամը «Գործարար Հայաստան»-ի անվանափոխելու առաջարկությանը: «Այսպիսով ավելի ուղղակի մեսիջ ենք հասցնում, որ աշխատում ենք բիզնես ոլորտում ու այդ նպատակով էլ հիմնադրամը վերանվանում ենք «Գործարար Հայաստան»: Ներդրողների համար այդպես ավելի ընկալելի կլինի, որ մենք զբաղվում ենք բիզնեսով, շփվում բիզնեսի հետ»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ