News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերությունը արձագանքել է իր կին աշխատակիցների գանգատներին, որոնք ընկերությանը մեղադրել են սեռական նշանով խտրականության մեջ։ Կադրերի բաժնի ղեկավար Քեթրին Հոգանի էլեկտրոնային նամակը, որն ուղարկվել էր բոլոր աշխատակիցներին, հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 «Մենք ձգտում ենք, որ բոլոր աշխատակիցների ձայները լսելի լինեն,-ասոմ է նա,- Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որում յուրաքանչյուր աշխատակից զգա, որ իրեն հարգում են, որ ինքն անվտանգության մեջ է ու որ կարող է իրացնել իր ամբողջ ներուժը»։

Միաժամանակ Հոգանը խոստովանել է, որ անցած տարվա ընթացքում 84 գանգատ է ստացել գենդերային խտրականության վերաբեյալ, որոնցից մոտ 10 տոկոսը մասամբ կամ ամբողջովին հիմնավորված են եղել ու դրանց վերաբերյալ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել։ Իր նամակում նա նաեւ շեշտել է, որ ավելի քան 20 աշխատակից հեռացվել է աշխատանքից սեռական ոտնձգությունների պատճառով։

Ավելի վաղ հայտնել էին, որ Microsoft ընկերության կին աշխատակիցները հարյուրավոր բողոքներ են ներկայացրել 2010-2016 թթ ժամանակահատվածում սեռական նշանով խտրականության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ