News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքում Քաղաքացիական պայմանագրի ներկայացրած ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Որեւէ մեկն այս պահին հիմք չունի ասելու, որ մենք այդ հարցում ընդհանուր հայտարարի չենք գա, տարաձայնություններ կան, եղել են եւ մենք այժմ դրանք քննարկում ենք: Մենք ունենք 14+4 օրվա գործողությունների ծրագիր, այդ 14 օրվա մեկնարկին դեռ բավականին ժամանակ կա, նույնիսկ եթե մենք երեկ կամ մեկ շաբաթ առաջ համաձայնության գայինք ճանապարհային քարտեզի շուրջ, իրագործումը լինելու էր այս ամսվա վերջին»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» տեսակետներին՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ հարգում են նրանց համոզմունքները, սակայն, իրենք ունեն իրենց համոզմունքները, որոնք կբերեն հաշտեցման. «Ես կարծում եմ՝ որեւէ մեկն իր համոզմունքից հետ չի կանգնելու: Երկու փաստ եմ ուզում նշել այստեղ: 2017թ.-ի հունիսին «Ելք» խմբակցության անունից եւ պատվիրակված լինելով՝ Ազգային ժողովում ելույթ եմ ունեցել եւ բարձրաձայնել եմ հետեւյալ միտքը, որ եթե սցենարը գնա այնպես, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ փորձի ստանձնել այդ կարգավիճակը, ժողովուրդը պետք է իմանա, որ կարող է դուրս գալ փողոց եւ փոխել իրավիճակը: Երկրորդ, «Ելք»-ն արձանագրել է, որ իր համար անընդունելի է Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը եւ «Ելք» խմբակցությունն այս արձանագրումներից հետո պետք է ասի, թե ինչ գործողություններ է ձեռնարկում: Մենք ներկայացրել ենք ճանապարհային քարտեզ եւ քննարկում ենք այն: Մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի վերադարձը թույլ չտալու մասին, իսկ դա հնարավոր է ժողովրդի զանգվածային ճնշման պարագայում»:

Նշենք, որ մինչ «Ելք» դաշինքում վերջնական որոշում կընդունվի Սերժ Սարգսյանի դեմ փողոցային պայքար սկսելու հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն քաղաքապետարանից թույլտվություն է ստացել ապրիլի 3–ին Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ