News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու եւ նրա իշխանության դեմ Ազատության հրապարակում պայքար կսկսի ոչ միայն «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այլեւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը։

Արդեն գրել ենք, որ այս ճակատից տարբեր քաղաքական գործիչների հետ միավորվելու բանակցություններ են սկսել «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ «ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ Վերջինս բանակցում է Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2017–ի խորհրդարանական ընտրություններից հետո հեռացել է քաղաքական դաշտից։ Կվերադառնա՞ դարձյալ պայքարի հարթակ, թե ոչ, ճակատում դժվարանում են կանխատեսել։ Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը նախատեսված է առաջիկայում։ «Ես բանակցում եմ Նիկոլ Փաշինյանի հետ եւ այն ժամանակավորապես սառեցվել է, քանի որ սպասում ենք՝ ինչ որոշում կընդունի «Ելք» դաշինքը»,–ասաց Մակեյանը։

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի դեմ փողոցային պայքար սկսելու շուրջ դեռեւս կոնսենսուս չկա։ Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեմ է փողոցային պայքարին։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դեռեւս չի հայտնել իր տեսակետը։ Անկախ դաշինքի որոշումից՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչներն արդեն Ազատության հրապարակում ապրիլի 3–ին հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին քաղաքապետարանից թույլտվություն են ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ