News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մարտի 14-ից 16-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի գնահատման, պլանավորման եւ վերանայման գործընթացի գործընկերության նպատակների արդիականացման ամենամյա աշխատանքային հանդիպումը: Քննարկումներն ամփոփվել են ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրեն Պոլ Սեւերոյի եւ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի մասնակցությամբ:

Անհատական գործընկերության գործողության ծրագրի ու Պլանավորման եւ վերանայման գործընթացի գնահատման արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության նպատակներն ու ծրագրերը կհամապատասխանեցվեն ՀՀ պաշտպանական բարեփոխումների, զինված ուժերի արդիականացման ծրագրի եւ փոխգործունակ կարողությունների զարգացման պահանջներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ