News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին հաշվեհարդարով են սպառնացել, եթե նա հրապարակայնորեն պատմի Դոնալդ Թրամփի հետ իր ինտիմ կապի մասին: Այս մասին CNN-ի եթերում ասել է կնոջ փաստաբան Մայքլ Ավենատին, հաղորղդում է ՏԱՍՍ-ը:

«Իմ հաճախորդին սպառնացել են սպանել, որպեսզի ստիպեն չպատմել այն, ինչ նա գիտի Դոնալդ Թրամփի մասին», - ասել է փաստանը:

 «Նա պատրաստվում է մարամասն պատմել, թե ինչ է եղել», - ասել է Մայքլ Ավենատին:

Հունվարի վերջում Wall Street Journal-ը հրապարակեց մի հոդված, որտեղ պնդում էր, որ Թրամփի իրավախորհրդատու Մայքլ Քոհենը 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններից մեկ ամիս առաջ 130 հազար դոլար է վճարել է Քլիֆորդին՝ 2006 թվականի հուլիսին միլիարդատերերի հետ ինտիմ հանդիպման փաստը թաքցնելու համար:

Հրապարակումը  կենտրոնացած էր այն փաստի վրա, որ դա արտաամուսնական կապ էր, քանի որ գործարարի եւ Մելանիա Թրամփի հարսանիքը տեղի է ունեցել 2005 թվականին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահն այդ կնոջ հետ արտաամուսնական կապեր չի ունեցել:

Նախկին պոռնոդերասանուհին ասել է, որ Թրամփի հետ իր կապի մասին սկանդալից հետո ավելի հայտնի է դարձել

NBC. Թրամփի իրավաբանը գրել է կորպորատիվ փոստից՝ փորձելով կոծկել նախկին պոռնոդերասանուհու հետ սկանդալը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ