Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած երթը։
Հանրահավաքը վարող, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը նշել է, թե երթն անցնելու է Հյուսիսային Պողոտայով, Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով, վերադառնալու են Մաշտոցի պողոտայով Ազատության հրապարակ։
Նա նաեւ հայտնել է, թե հաջորդ հանրահավաքը կայանալու է հաջորդ ուրբաթ, 18-30-ին։
Այսօրվա հանրահավաքը նվիրված էր «Հացբերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակին։ Հանրահավաքում ելույթ են ունեցել Դավիթ Սանասարյանը, Շահեն Հարությունյանը, Անահիտ Թարխանյանը, Թամար Հովհաննիսյանը, Ալբերտ Բաղդասարյանը։