News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված «Տիտովի ցուցակի» մեջ մտնող 6 գործարարները կարող են առաջիկա շաբաթներին  վերադառնալ Ռուսաստան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր եւս մի քանի դիմումներն են մշակվել եւ փորձաքնությունն է արվել, քանի որ ցանկում ընդգրկվել են նրանք, ում մենք կարծում ենք կարեւոր է օգնել խափանման միջոցի տեսանկյունից, որպեսզի կալանքը չեղյալ հայտարավի եւ նրանք կարողանան վերադառնալ: Մենք աստիճանաբար խորը ուսումնասրում ենք ամեն մի գործը:  Հուսով ենք, որ 6 գործարաները առաջիկայում կկարողանան վերադառնալ», - ասե է ՌԴ նախագահին առընթեր գործարաների իրավունքների պաշտպանությամբ լիազորված Բորիս Տիտովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Տիտովի ցուցակի» առաջին  գործարար Անդրեյ Կակովկինը, Մեծ Բրիտանիայից վերադարձել է հայրենիք։ Նա մեղադրվում է 10 միլիոն ռուբլի փոխառված միջոցներ յուրացնելու մեջ, որը ըստ հետաքննության տվյալների, չէր պատրաստվում վերադարձնել»։

Կակովկինի հանդեպ քննչական գործողությունները, ըստ Տիտովի, վերսկսվել էին, ընդ որում գործը չի կարող հասնել դատարան՝ հիմնավորումների բացակայության պատճառով:

Տիտովը ավելի վաղ հաղորդել էր, որ իր ցանկում ընդգրկված են Բրիտանիայում, Կիպրոսում, Ավստրիայում, Իսպանիայում, Հունաստանում թաքնվող գործարարները: Նրա կարծիքով, գործարարներին ՌԴ-ում ապօրինի են հետապնդել:

Տիտովը իր «լոնդոնյան ցուցակի» բոլոր բիզնեսմենների աստիճանական վերադարձի հույս ունի

«Լոնդոնյան ցուցակի» առաջին գործարարը վերադարձել է Ռուսաստան

Մեծ Բրիտանիայի իշխանություններն օլիգարխներից պահանջում են բացատրել Լոնդոնում իրենց շքեղ կյանքի աղբյուրները

Ռուսաստանցի օլիգարխները պարտադրված կլինեն բացատրել իրենց գումարների աղբյուրները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ