News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի ռազմական կցորդ, գնդապետ Օլիվյեր Մադյոն (նստավայրը ք. Թբիլիսի) ստորագրել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության 2018 թվականի ծրագիրը: Այն ներառում է մոտ 10-ը միջոցառում. ռազմական կրթության, վերապատրաստումների, ֆրանսերեն լեզվի պատրաստության, ինչպես նաև ռազմաբժշկության, կիբերանվտանգության, ինժեներական և այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացում Հայաստանում և Ֆրանսիայում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերի գործադրումը խաղաղապահության բնագավառում համագործակցության խորացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ