News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանում մարտի 13-ին գիշերը BMW-ից մի քանի անգամ կրակել են Տիգրան Մեծի պողոտայի տներից մեկի ուղղությամբ:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ այդ օրը ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության բաժնում ահազանգ ստացվեց. քաղաքացին հայտնում էր, որ գիշերը կրակել են հարեւանի տան վրա։ Զննությամբ պարզվեց, որ կրակել են փողոցի կողմից։ Ըստ տուժողի՝ լսվել էր 2-3 կրակոց։

«Գնդակը անցնելով պատշգամբի արգելապատնեշը, ջարդել էր երկշերտ ապակու դրսի շերտն ու մնացել պատշգամբի դռան մեջ, երկրորդ ապակին չի ջարդվել»,- պատմել է քաղաքացին:

Բարեբախտաբար պատշգամբում մարդ չէր եղել։ Գնդակն անցել էր հենց այն հատվածով, որտեղ տան բնակիչները սովորաբար նստում են։ Նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կրակել էին 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակից։

Մարտի 14-ին փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ոստիկանության աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կրակոցները հնարավոր է արձակած լինի Խորենացի փողոցի բնակիչ, 35-ամյա Ալբերտ Խոջոյանը՝ իր «ԲՄՎ» մեքենայից։ Տեղեկությունները հաստատվեցին տարածքը հսկող մասնավոր տեսախցիկների տեսագրությունների վերծանմամբ, որտեղ պարզ երեւում է դեպի խաչմերուկ շարժվող «ԲՄՎ» մակնիշի մեքենան, որից հենց շարժման ընթացքում արձակվում են կրակոցները։

Ալբերտ Խոջոյանը հայտնաբերվեց Խորենացի փողոցի իր բնակարանից եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Բաժնում նա ոստիկաններին հայտնեց, որ հրազենը պատկանել է պապին եւ պատահաբար է կրակել։ Ոստիկանների ունեցած նախնական տեղեկություններով, մարտի 13-ի գիշերը, Խոջոյանը եղել է անսթափ վիճակում։ Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվեց եւ առգրավվեց «Նագան» տեսակի ատրճանակը, որն ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։

Ալբերտ Խոջոյանը ձերբակալված է։ Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ