News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեկ՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 23-ամյա Արտյում Գրիգորյանը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից բերվել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղ մինչ նրան անձնական խուզարկություն կկատարեին ու կտեղափոխեին ձերբակալվածների պահման վայրի խուց, Ա. Գրիգորյանը իրեն ուղեկցողներին խնդրել է բնական կարիքները հոգալու համար շտապ օգտվել զուգարանից:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, այդ ժամանակ նա դատարանի զուգարանում գտած եւ բերանի մեջ պահված կոտրված փոքր ապակյա կտորով վնասել է իր աջ դաստակի եւ պարանոցի աջ կեսի շրջանը՝ կատարելով ինքնավնասում:

Բարեբախտաբար, Ա. Գրիգորյանի հետագա գործողությունները կանխվել է ձերբակալվածների պահման վայրի ավագ ոստիկանի եւ օրվա պատասխանատու հերթապահի օգնականի կողմից:

Տեղում նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 328 հոդվածի 4-րդ մասի /թմրանյութերի վաճառք կազմակերպված խմբի կողմից/ հատկանիշներով եւ հետախուզման մեջ էր գտնվում 2016 թ.-ի հունիսից:

Նրան այս տարվա մարտի 12-ին հայտնաբերել են ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ