News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Audi ընկերությունը 2018 թվականի հունիսին Շանհայի ավտոսրահում կներկայացնի Q8 սերիական քրոսովերը: Այս մասին, ինչպես հաղորդում է Autonews.ru-ն, հաղորդում է Motor1-ը` հղում անելով ընկերության տնօրեններից մեկին՝ Պիտեր Մերթենսին: Նման հայտարարությունը նա արել է բրենդի ամենամյա մամուլի ասուլիսում: Ըստ գլխավոր մենեջերի՝ քրոսովերը կդառնա «Q ընտանիքի նոր դեմքը»:

Մոդելը կթողարկեն Բրատիսլավայի գործարանում, որտեղ ներկայումս հավաքվում է երկրորդ սերնդի Q7-ը: Քրոսովերի արժեքը կգերազանցի 110,500 եվրոն: Համաշխարհային շուկայում կուպեանման Audi ամենագնացը  կմրցի BMW X6-ի եւ Mercedes-Benz GLE Coupe-ի հետ:

Մեքենայի տեխնիկական բնութագրերը գաղտնի են պահվում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ քրոսովերը կունենա V6 եւ V8 դիզելային եւ բենզինային շարժիչներ:

Հետագայում այն կստանա սպորտային SQ8 անվանումով մոդիֆիկացիա, որը մրցելու է BMW X6 M-ի հետ: Այն կունենա 3.0 լիտրանոց TFSI V6 բենզինային շարժիչ `444 ձիաուժով եւ էլեկտրական շարժիչ: Նորույթի ընդհանուր հզորությունը կլինի 470 ձիաուժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ