News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միքելանջելոն իր ծաղրանկարը թաքցրել է ամենահայտնի նկարներից մեկում` իր ընկերուհի եւ մուսա Վիտորիա Կոլոնայի էսքիզում: Այդ ժամանակ արվեստագետներին թույլ չէին տալիս ստորագրել իրենց աշխատանքները, եւ գուցե դա միջոց էր այդ կանոնը շրջանցելու համար, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Բացահայտումն արել է բժիշկ Դեկամպոսը: Նա խորը մատենագիտական ուսումնասիրություն է անցկացրել, ինչպես նաեւ այցելել է Ֆլորենցիայում Կազա Բուոնարոտտիի թանգարանը, որպեսզի ուսումնասիրի նկարչի կյանքի այդ շրջանի մասին տեքստերը, հաղորդում է Daily Mail-ը:

1525-ին ստեղծած նկարում գիտնականը նկատել է փոքրիկ ֆիգուր, որը կանգնած է որովայնի հատվածում՝ կնոջ զգեստի ծալքերում: Ծաղրանկարը կռանում է սուր անկյան տակ, կարծես թե նկարելով այդ նկարը:

Բժիշկ Դեկամպոսն ասել է. «Արդյունքները զարանալի են եւ աննաախադեպ: Թեեւ շատ բան ուսումնասիրված է, բայց դեռ շատ բան կա բացահայտելու  Միքելանջելոյի աշխատանքներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ