News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի երկնքում վառ մանուշակագույն ժապավենների գաղտնիքը վերջապես բացահայտվել է: Գիտնականները դասակարգել են եւ գրանցել են հյուսիսափայլի այդ տեսակը: Այն 2015-ին բացահայտել էին սիրողական աստղագետները, սակայն միայն հիմա է այն հետազոտվել, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Այդ փայլատակումը ուսումնասիրելու համար գիտնականների խումբը դիմել է Եվրոպական տիեզերական գործակալության՝  SWARM-ի օգնությանը: Երկրի մագնիսական դաշտը չափելու համար նախատեսված երեք արբանյակները թույլ են տվել ճշգրիտ որոշել, որ Սթիվը՝ իոնների դրիֆտի սուբավրորալային առաջին տեսաղական դրսեւորումն է:

 Եվրոպական տիեզերական գործակալությունից Ռոջեր Հաագմանսն ասել է. «Զարմանալի է, որ գեղեցիկ բնության երեւույթը, որը նկատվել է հասարակ քաղաքացիների կողմից, գրավել է գիտնականների ուշադրությունը: Պարզվել է՝ Սթիվը բավական տարածված է, բայց մենք նրան չենք նկատել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ