News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հեռացրել է աշխատանքից ՀԴԲ փոխտնօրեն Էնդրյու Մաքքեյբին, հայտնել է Reuters-ը։

Մաքքեյբը «ներառված է» եղել հատուկ ծառայությունների հետաքննության մեջ, որը վերաբերում էր 2016-ի նախագահական ընտրություններում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական մրցակից Հիլարի Քլինթոնին։ ՀԴԲ նախկին փոխտնօրնեը նաև ակտիվ մասնակցել է ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի դերակատարման մասին գործի հետաքննությանը։ Դրա համար Մաքքեյբը բազմիցս ենթարկվել է քննադատության ԱՄՆ նախագահի ու հանրապետականների կողմից։ Վերջին անգամ Թրամփը Մաքքեյբին քննադատել էր Twitter-ում անցած տարվա դեկտեմբերին։ «Ինչպես կարող է ՀԴԲ փոխտնօրենը լինել մի մարդ, որը հետաքննության ընթացքում ստացել է 700 հազար դոլար խամաճիկ Քլինթոնից»,- գրել էր Թրամփը։

«Հիմք ընդունելով գլխավոր տեսուչի հաշվետվությունը, ՀԴԲ պրոֆեսիոնալ պատասխանատվոթյան բաժնի եզրակացությունները ու գերատեսչության ավագ պաշտոնատար անձի ռեկոմենդացիաները, ես դադարեցնում եմ Էնդրյու Մաքքեյբի աշխատանքը ՀԴԲ-ում»,- ասվում է Սեշնսի հայտարարության մեջ։ Այդ հրամանը, նրա տվյալներով, ուժի մեջ է մտնում անմիջապես։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ