News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-2-ի դեպքերով քրեական գործերի նախաքննության հսկողություն իրականացնող նախկին դատախազ Կորյուն Փիլոյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում շատ ողջունելի համարեց, որ դատախազությունը Փաստահավաք խմբի զեկույցն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննության, թեեւ ինքն այդ զեկույցին, իր խոսքով, ծանոթ չի եղել ու չի հիշում այդ զեկույցում ներկայացված փաստերը:

«Իմ ուղեղը տեւական ժամանակ է՝ անջատված է քաղաքականությունից, ձեր ասած թեմաներից, բայց ինչ  վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին եւ Փաստահավաք խմբի զեկույցին, զեկույցի բովանդակությանը, անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ծանոթ եղե՞լ եմ, թե՞ ոչ։ Իսկ եթե ժամանակին ծանոթ էլ եղած լինեի, հիմա չեմ հիշում։ Ես շատ եմ նեղվում, որ երբեմն որոշ մարդկանց համարժեք պատասխան չի տրվում։

Երբ Մարտի 1-ի դեպքերը թարմ էին, եւ կոնկրետ նախաքննություն էր  իրականացվում, էն անձինք, ովքեր հիմա շահարկումներով են զբաղված, կոչ էին անում մարդկանց, որ չգնան եւ ցուցմունք չտան, չաջակցեն նախաքննական մարմնին։ Հիմա ի՞նչ է փոխվել, որ ուզում են գործը բացահայտվի, իսկ էն ժամանակ չէին ուզում»,- նշեց Փիլոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ