News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի տեղակայումով մտադիր է արժեզրկել Ռուսաստանի ռազմավարական միջուկային ներուժը։ Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վիետնամական ու ճապոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում։

«ՀՀՊ գլոբալ համակարգը ստեղծվում է ոչ թե Իրանից ու Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքները հավասարակշռելու համար , այլ ՌԴ-ն ամբողջ պարագծով շրջապատելու համար»,- հավելել է նախարարը։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան «ապարդյուն» փորձել է Վաշինգտոնի հետ ստեղծել բալիստիկ հրթիռներից պաշտպանության հարցերի համատեղ դիտարկման մեխանիզմ։

«Մենք հիմա Տոկիոյի հետ քննարկում ենք, թե ինչպես կարելի է համադրել մեր հարաբերություններում խնդիրների հարթումը այն հանգամանքի հետ, որ ամերիկյան ՀՀՊ-ն , որը սպառնալիք է ներկայացնում մեզ համար, գտնվելու է ճապոնական տարածքում»,- հավելել է Լավրովը։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը հայտնել էր այն մասին, որ Ռուսաստանը ինքն իր հետ է սպառազինությունների մրցավազքի մեջ մտել։ «Անկախ նրանից, թե որքան գումար են նրանք մտադիր ներդնել իրենք իրենց հետ սպառազինությունների այդ մրցավազքում, ԱՄՆ մոտեցումը նույնն է մնում»,-- հայտնել է Մեթթիսը։

Դեկտեմբերի կեսերին Ճապոնիայի իշխանությունները հաստատել են երկրում ամերիկյան Aegis Ashore ՀՀՊ երկու համակարգերի տեղակայումը։ ԱՄՆ-ից Տոկիոն գնելու է 1․8 մլրդ դոլար ընդհանուր արժողության համալիրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ