News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամը մտադիր է 400 մլն դոլարով գնել շոու բիզնեսի ներկայացուցիչների վարձակալության հարցերով զբաղվող աշխարհի խոշորագույն Endeavor ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը։ Այս գործարքը կնքվելու է գահաժառանգ արքայազն Մոհամեդ Սալման Ալ Սաուդի ԱՄՆ ուղեւորության ընթացքում, հայտնում է The Wall Street Journal-ը։

Պարբերականը հավաստիացնում է, որ այս ձեւով Սաուդյան Արաբիան իր համար հենարան է ստեղծում ԱՄՆ ժամանցային ինդուստրիայում։ Endeavor –ը փաստորեն ներկայացնում է ամերիկյան կինեմատոգրաֆի, երաժշտության, սպորտի ու լրատվամիջոցների ամենահաջողակ ներկայացուցիչներին՝ այդ թվում Օփրա Ուինֆրիին, դերասան Դուեյն Ջոնսոնին ու թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին։

Endeavor –ը հրաժարվել է պատասխանել թերթի հարցերին կամ մեկնաբանել տվյալ իրավիճակը։

The Wall Street Journal-ը տվյալներով՝ Մուհամեդ բեն Սալման ԱԼ Սաուդի ուղեւորությունը ԱՄՆ սկսվելու է մարտի 19-ին ու տեւելու է երկու շաբաթ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 20-ին իր նստավայրում անցկացնելու է հանդիպում արքայազնի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ