News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. « ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության ժամանակ «Ելք» խմբակցության անդամները պահանջել էին փաստաթղթեր, որոնք կվկայեին, թե երբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Այդ նույն պահանջով ոստիկանություն էր դիմել նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանությանն ուղղված հարցման միջոցով փորձեց պարզել, թե ե՞րբ է Սարգսյանը ստացել ՀՀ քաղաքացիություն, եւ կա՞ն փաստաթղթեր, որոնք կվկայեն, թե նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ շնորհվել է 1995 թվականին: Նաեւ նշված է, թե ՀՀ քաղաքացիներն այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն տրամադրելու օրենքով սահմանված պարտականություն չունեն, եւ որ բնակչության պետական ռեգիստրում Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:

Այլ կերպ ասած` Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիութունից հրաժարվելու հիմքեր չկան նաեւ ոստիկանությունում: Հիշեցնենք` Սարգսյանը 2002-2011թթ. եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, սակայն իր ասելով` հետագայում հրաժարվել է: Բայց ԱԺ-ում իր ընտրության ժամանակ Արմեն Սարգսյանը, հակառակ պատգամավորների պահանջներին, այդպես էլ չի ներկայացրել որեւէ փաստարկ` ապացուցելու, որ իրապես երբ է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
Ամենաշատ