News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ՊՆ-ին նյութական միջոցների մատակարարման մրցույթների ոլորտում 2008-2013թթ. ընթացքում կաշառառության մեղադրանքով կալանավորվել է ՀՀ ՊՆ վարչության պետի տեղակալը:

Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Երեւան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր եւ տնօրեն Ա. Ա.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել, այնուհետեւ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հաղորդում եւ բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչեւ 2013 թվականը ՀՀ ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ն, նույն ժամանակահատվածում ընդգրկված լինելով նաեւ ՀՀ ՊՆ կարիքների համար նշված ընկերության կողմից մատակարարված նյութական միջոցների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահ, իր օգտին գործողություններ կատարելու համար, յուրաքանչյուր տարի կնքված պայմանագրերով մատակարարված ապրանքներն ընդունելուն պես, իրենից պահանջել եւ որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%-ից 7%-ը, որի արդյունքում վերջինս նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Խ.-ն 2008թ. քննությամբ չպարզված օրը ներկայացել է «Ա.Ա» ՍՊԸ արտադրամաս եւ հայտնել, որ այսուհետ ինքն է զբաղվելու ՊՆ-ին կահույքի մատակարարման հարցերով եւ իրենց հետ աշխատելու համար պահանջել է պայմանագրով նախատեսված ընդհանուր գումարի 7%-ը: Ա. Ա.-ն համաձայնել է, որից հետո, մինչեւ 2013թ., պայմանագրով վճարման ժամանակացույցով ընկերությանը փոխանցված գումարը ստանալուց հետո հանդիպել է Մ.Խ.-ին եւ տվել գումարը՝ ըստ պայմանավորվածության:

Դրա դիմաց որպես հանձնման-ընդունման հանձնաժողովի նախագահ, Մ.Խ.-ն իր լիազորությունների շրջանակներում պայմանագրով նախատեսված ապրանքներն ընդունելու ժամանակ անձամբ կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերելով, որ մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում պայմանագրի տեխնիկական բնութագրերին, հայտնաբերված թերությունները վերացնելու համար արտադրանքը մատակարարին հետ հանձնելու փոխարեն ընդունել է այն եւ փոխանցել տնօրինման:

2018թ. փետրվարի 16-ին Մ.Խ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել:

Նույն օրը  վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն եւ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2018թ. փետրվարի 20-ին նշված որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018թ. մարտի 15-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, բեկանվել է ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը եւ Մ.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
8 անգամ դատապարտված Հարությունը դարձյալ կալանավորվել է․ գողությունների շարք Ոստիկանության տեսանյությում
Նախկինում 8 անգամ, այդ թվում՝ գողության համար դատապարտված Հարություն Հակոբյանը ձերբակալվել է․․․
«06»-ով ընկել են Արփա գետը․ կան տուժածներ (ֆոտո)
ԱԻՆ փրկարարները վերամբարձ կռունկի միջոցով ավտեմեքենան դուրս են բերել գետից․․․
Թուրք երիտասարդը խանութում բոլորի աչքի առաջ 44 դանակի հարվածով սպանել է ընկերուհուն
Ձերբակալված տղան ոստիկանություն ասել է, թե խանդի պատճառով է...
Նոր Հաճնի կարմրջին բախվել են «ՎԱԶ 2101»-ը, Nissan March-ն ու Honda Fit-ը. կա 4 վիրավոր (ֆոտո)
Մերկասառույցի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել...
Նուբարաշենի աղբանոցի մոտ բախվել են Volkswagen Passat-ը, ԿԱՄԱԶ-ն ու առանց համարանիշների 06-ը. կա վիրավոր (ֆոտո)
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը...
«Ես հանդես եմ գալիս որպես վկա». «Սպիտակցի Հայկոն»՝ մահվան ելքով վրաերթի մասին
Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց...
Partner news