News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

United Airlines ավիաընկերության օդանավը չծրագրված վայրէջք է կատարել, քանի որ օդանավում սխալմամբ շուն էր հայտնվել։ Այս մասին հայտնել է ABC-ն։

Օդանավը ուղեւորվում էր Նյուարքից Սենթ Լուիս։ Թռիչքի ժամանակ անձնակազմի անդամները նկատել են, որ օդանավի բաժիններից մեկում սխալմամբ հայտնվել է մի կոնտեյներ, որի մեջ շուն էր։ Որոշում է կայացվել վայրէջք կատարել Ակրոն քաղաքում, որպեսզի շանը վերադարձնեն սեփականատիրոջը։

Օդանավի ուղեւորներին փոխհատուցում են վճարել։ Իսկ շանը վերադարձրել են տիրոջը։

Այս շաբաթ United Airlines ավիաընկերությունը սկանդալի կենտրոնում էր հայտնվել, քանի որ չվերթներից մեկի ժամանակ օդանավում շան ձագ էր սատկել։ Ուղեւորուհին ֆրանսիական բուլդոգի ձագին տեղավորել էր հատուկ սարքավորված պայուսակի մեջ ու դրել իր ոտքերի տակ, սակայն բորտ ուղեկցորդուհին պահանջել էր այդ պայուսակը տեղադրել ուղեբեռի համար հատկացված վերեւի դարակում, մյուս ուղեւորներին չխանգարելու համար։ Ձագը չէր դիմացել  փակ տարածքում երեք ժամ թռիչքին ու սատկել էր։

Ավիաընկերությունը այս հարցում պաշտպանել է բորտ ուղեկցորդուհու որոշումը, որն ի դեպ հայտնել էր, որ տեղյակ չի եղել, որ պայուսակում շան ձագ կար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ