News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասությաՆ դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 17-ին, Ժիրայր Սեֆիլյանին դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը թույլ չտվեց նստած տեղից պաշտպանական ճառն ասել, ինչի պատճառով Ժիրայր Սեֆիլյանի ճառը նրա փոխարեն ներկայացրեց պաշտպան Արայիկ Պապիկյանը։

«Իմ խոսքն ուղղված չէ Սերժ Սարգսյանի գործին, այլ ժողովրդին եւ միջազգային հանրությանը: Անիմաստ կլիներ, եթե ես հանդես գայի պաշտպանական խոսքով: Ուղղակի առիթն օգտագործեմ ու խոսեմ այն մասին թե ինչու ենք մենք այստեղ: Դատավարության անվան տակ իրականացվող այս գործընթացը հաշվեհարդար է: Ականատես եղանք բեմականացում հիշեցնող միջոցառման, որտեղ հնչած մեղադրական կողմի դատարկաբանությունը հեքիաթ է»,-Ժիրայր Սեֆիլյանի ճառն ընթերցեց Արայիկ Պապիկյանը։

Սեֆիլյանն իր հայտարարության մեջ մասնավորապես շեշտել է. «Իրականում բացահայտ քաղաքական հալածանք եւ բռություն է տեղի ունենում, պատվիրողը եւ կատարածուն էլ դատավորն ու դատախազներն են: Իմ պաշտպանները բազմիցս հմտորեն դիմակազերծեցին այս «վայ-արդարադատությունը»:

Սեֆիլյանը հիշեցրեց, որ 2016 թ. իրեն սպառնացել են. «Քննիչն ասաց՝ եթե չդադարեցնեք ձեր քաղաքական գործունեությունը, կհայտնվեք ճաղերի ետեւում»:

Հետո ազատամարտիկը նշեց, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիք էլ են տվել ու այդ մասին նա առաջին անգամ է բարձրաձայնում: Սեֆիլյանի խոսքում ասվում է. «Ինձ փոխանցել են սպառնալիքը՝ «դադարեցրու քաղաքական գործունեությունդ, եթե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ»: Ես պատասխանել եմ զեկուցեք ձեր ղեկավարությանը, որ մենք մեր հողում ենք, Հայաստանն էլ տեր ունի»: Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ սպառնալիքը փոխանցող միջնորդը եղել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Սեֆիլյանի խոսքով՝ սպառնալիքի հստակ աղբյուրը ճշտել հնարավոր չէ, բայց ակունքը կրեմլյան համակարգն է. «Այդ սպառնալիքը ես ստացել եմ ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից մեկի-երկու օր անց»:

Հիշեցնենք, որ մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ