News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 17-ին, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին պաշտպանական ճառերով հանդես եկան ամբաստանյալները:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանն հայտարարեց, որ այս բոլոր պրոցեսներին ինքն ընդհանրապես կապ չի ունեցել, միայն զենքն է իր ձեռքով անցել, ինքը դա ընդունել է, սակայն դա էլ չի ապացուցվել։

«Փորձագետն եկավ էստեղ կցկտուր բաներ ասաց։ Մի հատ խոհանոցային գրտնակ են բերում եւ զենք են ներկայացնում: Եկեք էս գործին լուրջ վերաբերվեք, ծիծաղելի է էս ամեն ինչը։ Ես Ժիրայր Սեֆիլյանին չեմ ճանաչում նույն հաջողությամբ ձեզանից կարող էի զենք վերցնել, դա տրամաբանական չէ: Ես ձերբակալվել եմ 135 հոդվածի երկրորդ մասով, մինչդեռ այստեղ էլ հակասություն կա, որ ինձ միայն զենքի մասով է մեղադրանք առաջադրվում, էդ դեպքում ինչո՞ւ մասնակցության մասով  մեղադրանք չի առաջադրվել: Բայց իրականում զենքի մասով էլ իմ մեղադրանքը չաապացուցվեց եւ պարզվեց, որ ես ոչ մի բանում մեղավոր չեմ, բայց 10 ամիս կալանավորված եմ»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքը հիմա չգիտի՝ իր ընտանիքը ոնց է ապրում, ոնց է հաց առնում, մի բան էլ կողքից կալանավոր են պահում։

Նա ընդգծեց, որ չի ընդունում ներկայացված մեղադրանքը:

Ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանն էլ կոչ արեց դուրս գալ խավարից ու «Նարեկ» շատ կարդալ. «Հիմա սենց նայում եմ ոչ թե որպես մասնակից, այլ որպես մարդ, ու հասկանում, որ մարդկությունը չի փոխվում, նույնն է մնացել: Խորհուրդ կտամ «Նարեկ» շատ կարդաք, բոլորիս մասին գրված է հատկապես ձեր եւ ուզում եմ խոսքս ավարտել աղոթքով առ Աստված, որ դուրս գանք խավարից»:

Հիշեցնենք, որ Սասունիկ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը պաշտպանական ճառից չօգտեց եւ միացավ իր պաշտպանի ճառին։

Հիշեցնենք, որ մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
Ամենաշատ