News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու եւ նրանց կաշառք տալու առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է եւս երկու անձ` մաքսային տեսուչներին կաշառք տալու եւ դրան օժանդակելու կասկածանքով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչը եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք Վրաստանից տարբեր ապրանքների, այդ թվում` ավտոպահեստամասերի, կենցաղային իրերի եւ միրգ-բանջարեղենի անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր ՀՀ քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարել:

Մասնավորապես, պարզվել է, որ հիշյալ մաքսային տեսուչն առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու եւ հայտարարագրելու, ինչպես նաեւ առանց մաքսատուրքի վճարման Տավուշի մարզի բնակիչներ Գ. Թ.-ին, Դ. Ա.-ին եւ մի շարք այլ ՀՀ քաղաքացիների թույլատրել է անօրինական ճանապարհով ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն ինչպես անձամբ, այնպես էլ ՊԵԿ մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով կաշառք: Քննությամբ պարզվել է նաեւ, որ Գ. Թ.-ն մաքսային տեսուչին կաշառք է տվել Տավուշի մարզի բնակիչ Վ. Ն.-ի օժանդակությամբ:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մաքսային տեսուչին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար ՊԵԿ մյուս աշխատակցին մեղադրանքեր են առաջադրվել  38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Տավուշի մարզի բնակիչներ Գ. Թ.-ն ու Վ. Ն.-ն ձերբակալվել են մաքսային տեսուչին խոշոր չափերով կաշառք տալու եւ դրան օժանդակելու կասկածանքով:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: Պարզվել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության եւ սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:

Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու եւ դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից...
Արգենտինան «Սան Խուան» սուզանավի որոնման հետ կապված «կարեւոր ազդանշան» է որսացել
«Սան խուանը» դադարեց կապի դուրս գալ 2017թ․ նոյեմբերի 15-ին․․․
Վիկտորիա լճում նավի խորտակվելուց երկու օր հետո ողջ մնացած մարդու են գտել
Տանզանիայում լաստանավի խորտակման հետեւանքով զոհվել է 200 մարդ․․․
ՌԴ ՊՆ-ն պատրաստվում է վաղը մանրամասնորեն ներկայացնել ԻԼ-20-ի կործանման հանգամանքները
Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն․․․
Ոստիկանությունը նախընտրական շտաբերից մեկում ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգ է ստացել
Ոստիկանության բաժին է հրավիրվել երեք անձ...
Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (ֆոտո)
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել է նրա բանկային քարտերը, որոնց միջոցով Երևան քաղաքում գտնվող տարբեր բանկոմատներից...
Partner news