News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չինաստանը սկսել է իր առաջին զբոսաշրջային նավի կառուցումը բեւեռային արշավների իրականացման համար, որը պետք է ավարտված լինի 2019 թվականի օգոստոսին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։ 

Նավի կառուցումն իրականացնում է China Merchants Industry Holdings ընկերությունը, Ցզյանսի նահանգում։ Նախատեսվում է, որ այն կունենա 104,4 մետր երկարություն եւ 18,4 մետր լայնություն, իսկ քաշը կլինի 7,4 հազար տոննա։ Նավի նվազագույն արագությունը կկազմի 28,7 կմ/ժ։ 

Գործակալության փոխանցմամբ՝ նորագույն էլեկտրական շարժիչի եւ կառավարման համակարգի շնորհիվ նավն առանց դժվարությունների կկարողանա շարժվել նաեւ հյուսիսային լայնությունների սառույցների միջով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ