News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւ Ֆրանսիան պատրաստ են հետամուտ լինել այն խնդիրների լուծմանը, որոնք չեն լուծվում ազգային մակարդակում։ Այս մասին իր ամենշաբաթյա տեսաուղերձում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ 

«Ամենից առաջ ֆրանսիական նախագահ Էմանուել Մակրոնի հետ ցանկանում ենք հետամուտ լինել մի քանի խնդիրների լուծման, որոնք միայնակ, ազգային մակարդակում հնարավոր չէ լուծել, այլ ավելի հեշտ է եվրոպական մակարդակում լուծելը, եթե ցանկանում ենք զգալիորեն ավելացնել մեր կշիռն աշխարհում»,-նշել է նա։ 

Գերմանիայի կանցլերի խոսքով, այդ հարցերի թվում են տնտեսական աճի ապահովման, եվրոյի երկարաժամկետ կայունացման, արտաքին սահմանների պաշտպանության եւ միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ