Ֆիլիպիններում օդանավի կործանման հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հայտնում է CNN Philippines-ը։
Ավելի վաղ հայտնել էին յոթ զոհի մասին, որոնց թվում՝ վեց ուղեւոր եւ օդաչուն։
Օդանավի կործանումը տեղի էր ունեցել մարտի 17-ին Բուլական նահանգում։ Օդանավը հետեւում էր Պլարիդել-Լաօագ երթուղուն։
Ֆիլիպինների քաղավիացիայի կազմակերպությունը հայտնում է, որ Piper PA-23 Apache օդանավը շահագործում էր Lite Air Express ավիաընկերությունը։