News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանվող Ներսես Պողոսյանն այսօր՝ մարտի 17-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում իր պաշտպանական ճառի ժամանակ հայտարարեց, որ նախաքննության ընթացքում քննիչն իրեն առաջարկել է Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տալ, որից ինքը հրաժարվել է։

«Սկսենք նրանից, որ մեզ մոտ 37 թիվն է, ինձ կալանավորեցին նրա համար, որ ես ֆեյսբուքում ստատուս գրեցի 2 ոստիկանի ֆորմա հագած անասունների մասին, որ ֆորմա են հագնում զոհված զինվորի ծնող են ծեծում:  Ու էդ մարդիկ վախենում է քո հետ հանդիպելուց ու հարցեր պարզելուց, հետո ինձ գալիս տանից գողանում, տանում են բաժին: Քննիչ Մակինյանին ասում եմ՝ ինչո՞ւ եք ինձ բռնել: Տունս քանդում են ու զենք չեն գտնում, հետո գրում են, թե տնիցս զենք են գտել»,- ասաց Ներսես Պողոսյանը:

Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են ցուցմունք տալ Ժիրայր Սեֆիլյանի դեմ, ինչից ինքը կտրականապես հրաժարվել է․  «Ինձ բռնում են ու ասում՝ պետք է գրես Ժիրոյի վրա: Ասի, բայց կամ ի՞նչ գրեմ, որ գնացել-կռվել է, երբ ես փոքր եմ եղել եւ մեր համար իրենց կյանքն են տվել: Ազգի հերոսն են իրենք, իրենց կյանքն  են տվել, որ մենք մեծանանք ոււ այսօր իր վրա գրե՞մ: Ասին՝ գրի իր վրա, մենք մարդ կբերենք, կսարքենք, որ տենց ա եղել»:

Ներսես Պողոսյանի խոսքով՝ ինքն 2008թ.-ից ընդդիմադիր կեցվածք է դրսեւորել, չի հանդուրժել այն փաստը, որ ոստիկանը ձեռք  է բարձրացնում հայ կնոջ ու մայրերի վրա, այդ պատճառով իր վրա գործ են սարքել ու իրեն այդ կերպ փորձում են ճնշել։

 Նա դատարանում հայտարարեց, որ իրեն ու ընտանիքի անդամներին քննիչները պարբերաբար սպառնացել են, նաեւ իրագործել այդ սպառնալիքները։

«Ասում են՝ լավ մտածի, երեխա ա, շոշ ա անցնում, կամ ախպերդ ավտոն արագ ա քշում ու տենց էլ եղավ։ Ախպորս մեքենայի ակը տակից չգիտես ինչի, դուրս եկավ։ Մայրս վարերթի ենթարկվեց, իր ոտքով գնաց հիվանդանոց ու չգիտես ինչի 10 օր ընկավ կոմայի վրա։ Ես կնստեմ, 4 տարի կամ 6 տարի ուղղակի դուք լավ մտածեք ու ճիշտ վճիռ կայացրեք, որ իմ երեխեքի անեծքի տակ չընկնեք, որոնց մանկությունը խաթարվեց»։

Պողոսյանը նշեց, որ ինքը Ժիրայր Սեֆիլյանին անձամբ չի էլ ճանաչում, մինչդեռ մեղադրական եզրակացությունում ասվում է, թե ինքը Սեֆիլյանի ենթադրյալ կազմակերպած «զինված խմբի» անդամ է եղել:

Հիշեցնենք, որ մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ