News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու որոշում դեռեւս չունի ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը։ Միայն խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ չի մասնակցի այդ արարողությանը, քանի որ լինելու է այլ տեղում։

«Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր  Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալությանը մասնակցել-չմասնակցելու հարցը դեռ չեն քննարկել. «Դեռ չենք քննարկել հարցը, միայն պարոն Փաշինյանն է իր կարծիքը հայտնել, որ չի պատրաստվում գնալ, իսկ դաշինքում դեռեւս չի քննարկվել»,–ասել է պատգամավորը։ Հարցին՝  հնարավո՞ր է, որ այդ հարցը թողնեն պատգամավորների հայեցողությանը, նա դժվարացավ պատասխանել։

Նշենք, որ Ազգային ժողովում ընդդիմադիր համարվող «Ծառուկյան» խմբակցությունը  արդեն որոշում ունի. նրանք կողմ են քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը եւ նրա երդմնակալության արարողությունը բաց չեն թողնի։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը, անկախ դաշինքի որոշումից,  Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը կանխելու օրակարգով Ազատության հրապարակում պայքար է սկսելու, առաջին հանրահավաքն էլ նախատեսված է ապրիլի 3–ին։

Հիշեցնենք, որ ՀՀ 4-րդ նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ