News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը երբեք չի ստորագրի Միջուկային զենքի արգելման պայմանագիրը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք չենք ստորագրի այն, քանի որ կարծում ենք, որ միջուկային զենքի արգելման հրամայականն անիրատեսական է: Հինգ պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջուկային տերությունները չեն գնա դրան»,-ասել է Լավրովը։  

«Նոր գործոնները, որոնք ազդում են համաշխարհային հարաբերակցության վրա, ինչպիսիք են՝ ոչ միջուկային կիրառման ռազմավարական սպառազինությունը, ամերիկացիների պլանները զենք տեղակայել տիեզերքում, հակաօդային պաշտպանության տխրահռչակ համակարգը, միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի ուժի մեջ չմտնելը, առաջին հերթին ԱՄՆ-ի ցանկության բացակայության պատճառով, ազդում են ռազմավարական կայունության վրա ավելի շատ, քան միջուկային զենքը»,-նկատել է Ռուսաստանի արտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ