News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այսօր՝ մարտի 17-ին, մեկնարկել է Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը, որն արդեն անցկացվում է 6-րդ անգամ: Մրցույթը կազմակերպվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Միրիմանյան-Բալյան ընտանիքը:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր բացման խոսքում հաջողություն է մաղթել մասնակիցներին: Շեշտել է, որ մրցույթը դարձել է ավանդական եւ այն լավագույն միջոցներից մեկն է ուսանողներ համար իրենց մասնագիտական կարողություններն ավելի խորացնելու համար:

Հեղինե Տեր-Ղեւոնդյանը 1970 թ-ին հիմնադրել է ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնը: Նրա անվան կոնցերտմայստերների մրցույթն անցկացվում է 2008 թվականից երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են 16 - 35 տարեկան երաժիշտներ: Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ կատարողներին, նրանց ինքնադրսեւորման հնարավորություն ընձեռել ու նպաստել մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:

Առաջին մրցանակի հաղթողին կտրվի 400.000 ՀՀ դրամ, II մրցանակի համար նախատեսված է 250.000 ՀՀ դրամ, III մրցանակակիրներին կտրվի 150.000 ՀՀ դրամ:

Ժյուրիի կազմում են հայ երաժշտական արվեստի լավագույն մասնագետները՝

Արմեն Բաբախանյան /նախագահ/ - ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան

Կոնստանտին Օրբելյան – ՌԴ վաստակավոր արտիստ, Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր

Կարինե Օհանյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Վաչե Շարաֆյան – կոմպոզիտոր

Գայանե Հախնազարյան – Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից քոլեջի դասատու:

Հանրապետական մրցույթը կշարունակվի մինչեւ մարտի 23-ը:

Տպել
Ամենաշատ