News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 18-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա առաջին համահայկական թելադրությունը:

«Թելադրություն» նախագծի կազմակերպիչների համաձայն՝ մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 600 մարդ: Ծրագրի նպատակն է քարոզել մաքուր եւ գրագետ հայերենի գաղափարը:

Նախագծի մասնակիցները թելադրությունը գրելու են տարբեր հարթակներում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Երեւանի մշակույթի պետական քոլեջում, «Բյուրոկրատ» խանութում, LOFT Ինքնազարգացման եւ հանգստի կենտրոնում, Դիլիջանի համայնքային կենտրոնում, Շիրակի պետական համալսարանում:

Տեքստը թելադրելու են հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանը, Եգոր Գլումովը, Էրիկ Անթառանյանը, ՌՀՍՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, այլ հայտնի անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ