News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 17-ին Ուկրաինայի Դնեպր քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցին կառուցվել է տեր եւ տիկին Ռաֆայել եւ Շամիրամ Հարությունովների ազնիվ բարերարությամբ:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ նորակառույց եկեղեցու առջեւ Ամենայն Հայոց Հայրապետին մեծ խանդավառությամբ ու ծափողջույններով դիմավորեցին տարբեր համայնքներից այս ուրախալի առիթով Դնեպր ժամանած հարյուրավոր հայորդիներ` գլխավորությամբ հոգեւորականների եւ համայնքային կառույցների ներկայացուցիչների:  Եկեղեցու օծման արարողությանը հայ համայնքի ուրախությանը բաժնեկից էին Դնեպրոպետրովսկի մարզպետ Վալենտին Ռեզնիչենկոն, Դնեպրոպետրովսկի մարզային Ռադայի նախագահ Գլեբ Պրիգունովը, Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը, Ուկրաինայում պապական նվիրակ արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտտին, Ուկրաինայի Ուղղափառ, Հռոմեակաթոլիկ, Հունակաթոլիկ եւ Լյութերական եկեղեցիների ներկայացուցիչներ:

Հընթացս օծման սրբազան արարողության, սաղմոսերգության ներքո ջրով եւ գինով լվացվեցին տաճարի Սուրբ Սեղանը եւ օծվելիք սյուները: Այնուհետեւ Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը։ Թեմակալ առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ օծվեցին  խորանի` չորս ավետարանիչների անունը կրող սյուները: Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը կատարեցին եկեղեցու մնացյալ տասը սյուների օծումը:

Օծման արարողության ավարտին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բերեց Դնեպրի հայությանը` շնորհավորելով նոր աղոթատան բացման բերկրալի առիթով:

Նորին Սրբությունը ողջունեց եկեղեցու օծման արարողությանը Քրիստոնեական Եկեղեցիների սպասավորների ներկայությունը, ինչպես նաեւ իր գնահատանքը հայտնեց Ուկրաինայի պաշտոնատար անձանց, մարզային եւ քաղաքային իշխանություններին, որ բարյացակամ վերաբերմունքով զորակցություն ու աջակցություն են ցուցաբերում հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքին:

Հայրապետական իր գնահատանքը բերելով Ուկարինայի հայոց թեմի հոգեւոր դասին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի` Հայոց Հովվապետը նաեւ իր օրհնությունը բաշխեց թեմի առաջին առաջնորդ Նաթան արքեպիսկոպոսին, հայ համայնքի ղեկավարներին եւ ուկրաինահայ իր բոլոր զավակներինՆորին Սրբությունը աղոթքով հիշեց նաեւ նախորդ թեմակալ առաջնորդ լուսահոգի Տ․ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանին, ում ջանքերով 2003 թվականին կատարվել էր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։

Ի գնահատություն նվիրյալ ծառայության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մարկոս եպիսկոպոսին շնորհեց պանակե։ Նորաօծ եկեղեցուն Հովվապետի կողմից ընծայվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված՝ Տիրոջ Ս․ Խաչելության պատկեր։

Վերջում Նորին Սրբությունն իր առանձնակի գնահատանքը հայտնեց եկեղեցու կառուցման բարերարներ տեր եւ տիկին Ռաֆայել եւ Շամիրամ Հարությունովներին եւ նրանց զավակներին, ինչպես նաեւ աղոթավայրի կառուցման գործում իրենց ներդրումը բերած երկու տասնյակից ավելի հայորդիներին:

Հայրապետական բարձր գնահատանքի արժանացան նաեւ եկեղեցուն կից «Վարդուհի» ազգային-մշակութային կենտրոնի կառուցման հովանավոր տիար Ալեքսանդր Պետրովսկին եւ եկեղեցու բարեշինությանը մեծապես աջակցած տիար Էմիլ Հարությունյանը:

Այս կապակցությամբ Հայոց Կաթողիկոսը տեր եւ տիկին Ռաֆայել եւ Շամիրամ Հարությունովներին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը, տիար Ալեքսանդր Պետրովսկուն՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», իսկ տիար Էմիլ Հարությունյանին` «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանները:

Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում մատուցվեց անդրանիկ Սուրբ եւ Անմահ Պատարագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։

Այնուհետեւ եկեղեցու բակում Ուկրաինայի հայոց թեմի երիտասարդական միության անդամները շուրջպարով ողջունեցին Ամենայն Հայոց Հայրապետին եւ արարողության մասնակիցներին։ Վերջում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունը բաշխեց երիտասարդներին եւ ներկա հավատավոր ժողովրդին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուր եկեղեցականների հետ նաեւ ծանոթացավ «Վարդուհի» ազգային-մշակութային կենտրոնի պայմաններին՝ հաջողություններ մաղթելով նրա օգտաշատ առաքելությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ