News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Արմեն Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են. «Հայաստան- ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին մեծ առաջընթաց են գրանցել՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրելով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եւ 2018թ. փետրվարի 21-ին՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները:

Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ կոնկրետ ձեւ տալու այդ հանձնառություններին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա եւ առաջ մղելու մեր հավակնոտ օրագիրը»:

Նշենք, որ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել նաեւ Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Օմանի Սուլթանության Սուլթան Քաբուս Բեն Սայիդ ալ Սայիդը, Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահ Բոունհենգ Վորաչիդը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր տիկին Դելֆին Օն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժամանակ». Իրավապահները կզբաղվե՞ն Ալեք Ենիգոմշյանի հայտարարությամբ
Դա արդեն թող որոշեն իրավապահ մարմինները...
«168 ժամ». ՔՊ-ն ունի Երեւանի քաղաքապետի 4 թեկնածու. Արարատ Միրզոյանը նրանց մեջ չէ
Եթե առանձին կգնանք, ապա այն թեկնածուն, որը կհաղթի, կլինի նաեւ մեր առաջին համարը...
«ՀԺ». Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել ու վաճառել
Բնակարան ստանալու հայտ ներկայացրածների ցուցակում առաջնահերթությունը տրվում է կամ բազմամարդ ընտանիք ունեցող սպաներին...
«Փաստ». Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը. մեքենան վաճառել է, զարդերը՝ թողել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն...
«Ժողովուրդ». ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. որտեղ են տանում «Վանաձորի» բանտապետի կալանավորման հետքերը
Ու միայն մեկ ՔԿՀ ղեկավարի այդ արարի համար կալանավորելը, մեղմ ասած, հասկանալի չէ...
«Հրապարակ». Կունեզրկե՞ն. Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն արդեն վաճառվել է
Ի դեպ, տեղեկություններ կան, որ, քաղաքական իրավիճակի փոփոխություններով պայմանավորված, շատերն են մտադիր վաճառքի հանել...
Ամենաշատ
Partner news