News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է իր գլխավոր մասնաշենքի տանիքում վերնահարկ ավելացնելու շուրջ բարձրացված աղմուկին:

Ի պատասխան NEWS.am-ի հարցման, Գլխավոր դատախազության պարզաբանման մեջ ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազության՝ հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենք հանդիսացող գլխավոր մասնաշենքում վերնահարկի վերակառուցումը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով իրականացվում է դեռեւս 2016թ. հունիսի 23-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշման հիման վրա, որի հիմնական նպատակը հարակից շենքերի շղթայում բարձրության եւ արտաքին տեսքի հետ կապված ներդաշնակության եւ ճարտարապետական ընդհանուր կառուցվածքի վերականգնումն է:

Վերակառուցման նախագիծը հաստատված է Երեւանի քաղաքապետարանի «Երեւան նախագիծ» ՓԲԸ-ի կողմից, իսկ նախագծային առաջադրանքը եւ նախագծահետազոտական աշխատանքները, օրենսդրությամբ սահմանված կարգով, նախապես համաձայնեցվել են ինչպես ՀՀ մշակույթի, այնպես էլ ՀՀ առողջապահության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»:

Քաղաքաշինության պետական կոմիտեից էլ հայտնել են, որ այն ավարտված կլինի մինչեւ հունիսի վերջ:

Ավելի վաղ այս խնդրի շուրջ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Մի «գյուղ» էլ գլխավոր դատախազության տանիքում կլինի։ Փաստորեն, Երեւանում չպետք է մնա գեթ մի շենք, որի վրա գոնե մեկ հարկ չեն բարձրացել»:

Տպել
Ամենաշատ