News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյուղական համայնքներում ճանապարհները պետք է վերանորոգել ոչ ստանդարտ լուծումներով: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ խորհրդակցությունում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«2018թ. հետեւյալ խնդիրներ պետք է համայնքների առջեւ դնենք: Ներքին ճանապարհները կարգավորել հնարավորինս էժան եւ ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, լուսավորությունը եւ աղբահանության հարցը եւ աղբարկղների տեղադրումը: Այդ հարցերի լուծման համար մեծ միջոցներ պետք չեն: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագիր նայենք, մանավանդ, որ հիմա սուբվենցիաների բանաձեւ ենք դրել՝ ասում ենք եթե համայնքը սա է անում, ուրեմն մենք սա կանենք: Ձեր առջեւ դրեք այդ խնդիրը, պարոն մարզպետ», - ասել է Կարեն Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա եւս համայնքներում տրամադրությունը փոխելու է: 

Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ մարզում գործում են 49,116 գյուղացիական  տնտեսություններ, առկա են 305 հա ջերմոցներ, 1840 սառնարաններ՝   17770 տոննա ընդհանուր հզորությամբ: Գյուղացիական  տնտեսությունների  եւ  մշակովի  հողատարածքների  խոշորացման գործընթացի արդյունքում  խոշոր  հողակտորներ /5հա  եւ  ավել/ ունեցող գյուղացիական տնտեսությունների  թիվը 2017-ի դրությամբ  կազմում  է 313  գյուղացիական  տնտեսություններ՝ 2016-ի 280-ի  փոխարեն: Նախորդ տարվա ընթացքում կատարված ցանքերը մարզում կազմել են 18507 հա, նախորդ տարվա համեմատ ավել է արտադրվել շուրջ 30765 տոննա պտուղ եւ 19236 տոննա խաղող: Լիզինգի  պետական  աջակցության  ծրագրով  մարզ  է  ներկրվել  10 միավոր  գյուղատնտեսական տեխնիկա: Մարզպետը նշել է, որ մարզի  գյուղատնտեսության  զարգացման վրա էական ազդեցություն կունենա Երասխ համայնքում 30 հա   գյուղնշանակության հողատարածքների  վրա «Գրին  Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից սկսված կաթիլային համակարգի տեղադրմամբ ինտենսիվ այգիների հիմնման  աշխատանքները, «Գրին Հաուս»  ՍՊԸ-ի կողմից Շահումյան  համայնքում  իրականացվում  է ջերմոցային  տնտեսության  ընդլայնման ծրագիրը: Այս առումով, կարեւորվել է նաեւ  Քաղցրաշենի  ինքնահոս  ջրատարի կառուցման  ծրագիրը, որի արդյունքում     ոռոգելի  տարածքները   կավելանան  շուրջ   378 հա-ով:

Տպել
Ամենաշատ