News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Մի շարք աֆրիկյան երկրներ ԵՄ-ի հետ միասին համաձայնել են քայլեր ձեռնարկել միգրանտների անօրինական տեղափոխման դեմ պայքարելու համար Նիգերի մայրաքաղաք Նիամեում տեղի ունեցած կոնֆերանսից հետո: Այս մասին հաղորդում է AFP գործակալությանը:

Նիգերի ներքին գործերի, հանրային անվտանգության, ապակենտրոնացման, ավանդույթների եւ կրոնների հարցերով նախարար Մոհամեդ Բազումի խոսքով, «անհրաժեշտ է անդրադառնալ ապօրինի միգրացիայի խորը պատճառներին»: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, «անհրաժեշտ է հաշվի առնել միգրացիայի հիմքում ընկած տնտեսական խնդիրները»:

Միգրացիայի հարցերով եվրոպական հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, իր հերթին, նշել է, որ «անհրաժեշտ է վերացնել  միգրանտների անօրինական տեղափոխման ցանցերը, որոնք առաջացնում են անվտանգության խնդիրներ եւ կուտակում են հսկայական ապօրինի եկամուտներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news