News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմածովային ուժերը մարտի 17-ին շահագործել են Virginia դասի USS Colorado նոր բազմաթիրախային սուզանավը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սուզանավի շահագործման արարողությունը տեղի է ունեցել Նյու Լոնդոն բազայում՝ Քոնեքթիկութում: Միջոցառման ուղիղ եթերը հեռարձակվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Twitter-ի էջում:

USS Colorado-ն դարձավ Ամերիկայի զինանոցում Վիրջինիա դասի  15-րդ բազմաթիրախային ատոմային տորպեդային սուզանավը: Դրա ջրատարողությունը կազմում է 7,8 հազար տոննա, երկարությունը` մոտ 115 մետր, լայնությունը` ավելի քան 10 մետր: Սուզանավը զարգացնում է մինչեւ 34 հանգույցների արագություն (ժամում 46.3 կիլոմետր),ստորջրյա վիճակում:

Սուզանավը նախատեսված է հականավակային եւ հականավային գործողությունների, հատուկ ուժերի առաքման, հարձակողական գործողությունների, ռազմական գործողությունների մասնակցության եւ այլ նպատակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news