News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների ռազմածովային ուժերը շահագործումից հանել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ամենահին նավերից մեկը՝ PS-11 Rajah Humabon-ը, հաղորդում է Philippine News Agency-ն:

Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լարենսանայի խոսքով՝ նավը դուրս հանելու պատճառը հնությունն ու թանկարժեք սպասարկումն էր: Հանրապետության իշխանությունները որոշել են անցնել ավելի ժամանակակից նավերի:

Նավը կառուցվել է 1943 թվականին Միացյալ Նահանգներում եւ մինչեւ 1945 թվականը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կազմում էր: Ճապոնիայի ռազմածովային ուժերի ինքնապաշտպանական ուժերը 1955 թվականին են ֆրագատը ստացել, իսկ 1976 թվականին այն ուղարկվել է Ֆիլիպիններ `որպես ռազմական օգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ