News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակն առաջարկել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին իր նոր կուսակցության հետ համագործակցության բանակցություններ սկսել , գրում է  Meduza-ն։  

Նավալնին հրաժարվել է համագործակցել՝ հայտարարելով, որ Սոբչակը Ռուսաստանի նախագահական ընտրություններում իշխանությունների «մեքենայությունների մասն է եղել»։

Նավալնին պնդում է, որ Սոբչակը հայտնել է, թե իրեն խոշոր գումարներ են խոստացել ՌԴ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։

Սոբչակը հերքել է Նավալնիի խոսքերը խոշոր գումարների մասին։

Կուսակցության ստեղծման մասին Քսենիա Սոբչակն ու Դմիտրի Գուդկովը հայտարարել էին մարտի 15-ին։ Կուսակցությունը հիմնվել էր 1992-1993 թթ․ էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչայեւի «Քաղաքացիական նախաձեռնության» հիմքի վրա, իսկ Սոբչակին կուսակցությունն առաջադրել էր նախագահի պաշտոնում։

Ալեքսեյ Նավալնին, իր հերթին, կոչ է արել բոյկոտել ընտրությունները։ Նա եւս իր առաջադրման արշավ էր իրականացնում, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել նրա թեկնածությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ