News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը տեղակայված ընտրական տեղամասում Վլադիմիր Պուտինի օգտին է քվեարկել ընտրողների գրեթե 90,5 տոկոսը (4630 մարդուց ավելի), փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: Ստացած քվեների թվով երկրորդ տեղում է ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը:

Երեւանում ՌԴ դեսպանատանը ձայների հաշվարկի ընթացքին հետեւել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնաածու Պավել Գրուդինինի վստահված անձը:

Հարկ է նշել, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան համար գրանցվել է ընտրություններին աննախադեպ մասնակցություն: Հիշեցնենք, որ 2016 թվականին ՌԴ Պետական դումայի ընտրությունների ամբողջ օրը Երեւանում ՌԴ դեսպանատանը քվեարկել էր ընդամենը 1070 մարդ:

Մարտի 18-ին Ռուսաստանում ընդհանուր բացվել էր 97 հազարից ավելի ընտրական տեղամաս, որից 400-ը՝ արտասահմանում: Քվեարկության ընթացքին հետեւել են 109 երկրներից 1,5 հազար միջազգային դիտորդներ: Ըստ որում՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ