News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահական ընտրություններում ընտրատեղամասային հանձնաժոովների արձանագրությունների մշակված 99,75 տոկոսի ամփոփման արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների գրեթե 76,67 տոկոսը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԿԸՀ-ն:

Պուտինի օգտին է քվեարկել ավելի քան 55,403 մլն ռուսաստանցի: ԿԸՀ-ից ընդգծել են, որ գործող ղեկավարի արդյունքը ռեկորդային է հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ

Երկրորդ տեղում է ՌԴ Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը՝ ստացած ձայների 11,79 տոկոսով, երրորդ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (5,66 տոկոս): ԿԸՀ-ից նշել են, որ այս տարի Պուտինը հետխորհրդային Ռուսաստանի ամբողջ պատմության մեջ ռեկորդ է սահմանել՝ ստանալով այսպիսի զգալի աջակցություն: Իրենց քվեները նրա օգտին են տվել ընդհանուր 107,2 մլն ընտրողներից ավելի քան 55 մլն ռուսաստանցիներ: ՌԴ ղեկավարին արդեն շնորհավորել են մի շարք համաշխարհային առաջնորդներ, որոնց թվում են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն եւ այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ