News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում խաղարկվել է Powerball վիճակախաղի 456,7 մլն դոլարի ջեքփոթ, հայտնել են վիճակախաղի կազմակերպիչները: Սա վիճակախաղի պատմության մեջ 8-րդ խոշոր շահումն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Շահող տոմսերից մեկը, որի տերը ճիշտ է գուշակել բոլոր 6 թվերը, վաճառվել է Փենսիլվանիա նահանգում: Շահումի համար դեռեւս ոչ ոք չի դիմել: Կազմակերպիչների խոսքով՝ նման բան բավականին հաճախ է պատահում, քանի որ մարդիկ ոչ միշտ են անմիջապես իմանում, որ շահել են:

Վիճակախաղի կանոնների համաձայն՝ շահողը կարող է գումարը միանգամից ստանալ կամ մաս-մաս՝ մոտ 30 տարվա ընթացքում: Եթե անհայտ երջանիկը առաջին տարբերակն ընտրի, ապա գումարը զգալիորեն կպակասի: Տվյալ դեպքում այն կկազմի 273,9 մլն դոլար:

Powerball-ում ջեքփոթը շահելու հավանականությունը կազմում է 292,2 մլն-ից գրեթե մեկ դեպք: ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթը՝ մոտ 1,59 մլդ դոլար չափով խաղարկվել է 2016 թվականի հունվարին: Այդ ժամանակ շահել էր միանգամից 3 տոմս, եւ գումարը հավասար բաժանվել է դրանց տերերի միջեւ:

Powerball վիճակախաղն անցկացվում է 44 նահանգներում, Կոլումբիա դաշնային շրջանում, Ամերիկյան Վիրջինյան կղզիներում եւ Պուերտո Ռիկոյում: Վիճակախաղի տոմսը 2 դոլար արժե, իսկ վաճառքից ընդհանուր շահույթը կազմում է մի քանի միլիարդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ