News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարամուշիր կղզում (Հյուսիսային Կուրիլներ, Սախալինի մարզ) գտնվող Էբեկո հրաբուխը երկուշաբթի արտանետել է ծովի մակարդակից մինչեւ 2 կմ բարձրությամբ մոխրի սյուն, հայտնում է ՌԳԱ Հեռավորարեւելյան բաժանմունքի Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային արտանետումների արձագանքման խումբը (KVERT), փոխանցում է «Ինտեֆաքսը»:

KVERT-ից նշում են, որ հրաբխի ընթացիկ գործունեությունը կարող է ազդել ցածր թռչող օդանավերի եւ Սեւերո-Կուրիլսկի օդանավակայանի վրա:

Ավելի վաղ ինստիտուտի առաջատար ինժեներ Լեոնիդ Կոտենկոն հայտնել էր, որ եղանակային լավ պայմաններում Էբեկո հրաբխում ամեն օր հնարավոր է գրանցել մոխրի 4-ից մինչեւ 10 արտանետում: Քամին պարբերաբար մոխիրը բերում է Սեւերո-Կուրիլսկ քաղաք, այդ պարագայում մարդիկ դիմակներ են հագնում կամ փողոց դուրս չեն գալիս:

Գիտնականները հայտնել են, որ Էբեկոյի ներկայիս արտանետումը այս հրաբխի համար սովորական իրադարձություն է, որն ակտիվանում է 25-30 տարին մեկ անգամ, իսկ հրաբխի արտանետումները կարող են մի քանի տարի շարունակվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ