News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խորհրդարանը պետք է թափանցիկ լինի բոլոր խմբակցությունների եւ երկրի քաղաքացիների համար: Այս մասին մարտի 19-ին ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Օրենքի էությունն այն է, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները, այդ թվում՝ փոքրաթիվ, ներկայացվեն խորհրդարանական բոլոր հանձնաժողովներում:

«Սա թույլ կտա ներկայացնել մեր հանրապետության հասարակության բոլոր խավերին՝ հաշվի առնելով նրանց կարծիքն ու շահերը»,- պարզաբանեց Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ խորհրդարանում խմբակցություններ կան, որոնք բավարար թվով պատգամավորներ չունեն, որպեսզի ներկայացվեն բոլոր հանձնաժողովներում, ուստի նրանց պետք է հնարավորություն տրվի իրենց պատգամավորներին ներկայացնել միանգամից մի քանի մշտական հանձնաժողովներում, քան որ դա երկրի Սահմանադրության պահանջն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ