News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանում ընթանում է ավագանու նիստը, որը խոստանում է թեժ լինել: Նշենք, որ օրակարգում ի թիվս այլ հարցերի, երկու հարց կա, որոնք ներկայացնում է «Երկիր ծիրանի» խմբակցությունը:

Դրանցից առաջինը վերաբերում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելուն, որին դեմ են եւ ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները:

Երկրորդը՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագիծն է:

Հատկանշական է, որ երկու նախագիծն էլ շատ արագ ընդգրկվել են ավագանու այսօրվա նիստի օրակարգում, մինչդեռ նմանատիպ այլ նախագծեր շատ երկար մնում են առկախված:

ՀՀԿ խմբակցության անդամները կարծում են, որ Վուդրո Վիլսոնի անվամբ կարելի է կոչել այլ փողոցներ, ոչ թե դա անել Վազգեն Սարգսյանի փողոցի հաշվին: Նրանց կարծիքով, «Երկիր ծիրանին» պարզապես շոու է ուզում սարքել

Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա օրակարգում է 10 հարց, որոնց թվում, բացի վերը նշված երկուսից, ներառված են հետեւյալ հարցեը.

1. Երեւանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Հողի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին:

3. Երեւան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:

4. Երեւանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին:

5. Երեւանի քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

6. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

7. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

8. Գույք ընդունելու մասին:

Տպել
Ամենաշատ