News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում, այսօր՝ մարտի 19-ին, կկայանա Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը։

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես, առեւտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական եւ բուսասանիտարական, մաքսային, մտավոր սեփականության իրավունքի, աշխատանքի ոլորտներին առնչվող հարցեր:

Նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել «կլոր սեղան»՝ երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Առեւտրի եւ ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի մարտի 19-ին կայանալիք առաջիկա նիստը վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի հետ առեւտրային եւ ներդրումային հարաբերությունները խորացնելու հարցում: Մենք արդեն տեսնում ենք առաջընթաց, մասնավորապես՝ 2017թ.-ին  արձանագրվել է առեւտրաշրջանառության 42 % աճ: ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական եւ բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի օրերս Հայաստան կատարած այցին հաջորդող այս բարձր մակարդակի հանդիպումը  եւս մեկ առաջընթաց քայլ է մեր երկու երկրների միջեւ առեւտրի ու ներդրումների ընդլայնման խոչընդոտների վերացմանն ուղղված մեր երկխոսության շրջանակում», - ասել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Նիստի ընթացքում մենք կքննարկենք գործող կարգավորումները՝ դիտարկելով առեւտրի դյուրացման հնարավորությունները, ինչն, անշուշտ, կնպաստի մեր երկների միջեւ առեւտրի խթանմանը։ Ներկայացնելու ենք նաեւ մեր ներդրումային միջավայրը, դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ամերիկյան կողմի հետ կքննարկենք նաեւ այն միջոցառումները, որոնք Հայաստանի ներդրումային միջավայրը ավելի գրավիչ կդարձնեն ամերիկյան ընկերությունների ներգրավման համար», - նշել է Հովհաննես Ազիզյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ