News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր՝ մարտի 19-ին առավոտյան, ընթանում է լրագրողների բողոքի ակցիան՝ «Դռները բացեք, մամուլն է գալիս» կարգախոսով: Նրանց հագին հենց այդ կարգավոսով շապիկներ են:

Ակցիայի մասնակիցներից լրագրող Արման Ղարիբյանը, մասնավորապես, նշեց, որ լրագրողների մուտքը ցանկանում են արգելել ավագանու նիստերին, հատուկ սենյակ հատկացնել լրագրողներին, ինչը հակասում է տեղական ինքնակառավարման մասին օրենքին, որտեղ գրված է, որ նրանք պետք է թափանցիկ ու հաշվետու լինեն. «Մենք որոշեցինք հատուկ ուղերձով գնալ այսօրվա նիստին, որպեսզի արտահայտենք մեր դժգոհությունը այս որոշումը կայացնելուց առաջ: Հուսով եմ, որ լրագրողական այս ակցիան կզսպի նրանց որոշման կայացման հարցում»,- ընդգծեց նա:

Նշենք, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ՀՀԿ-ականները հարձակվել եւ բռնության էին ենթարկել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտարարել էր, թե այսուհետ լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ավագանու նիստերին:

Այս առնչությամբ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Երեւանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել, քանի որ ավագանին, ի տարբերություն կառավարության, ներկայացուցչական մարմին է:

Անդրադառնալով օմբուդսմենի այս հայտարարությանը Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր. «Դռնափակ են այն նիստերը, որոնք ընդհանրապես չեն լուսաբանվում: Օրինակ կառավարության նիստերը որոշվել է, որ դռնփակ պետք է լինեն, իսկ Երեւանի ավագանու նիստերը՝ ոչ: Երեւանի ավագանու նիստերի դռնփակ լինելու մասին պետք չէ խոսել, նիստերը լուսաբանվել են եւ լուսաբանվելու են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ